Բեռնում...
Թալինի համայնքապետն արձակուրդում գտնվելիս հրամաններ է ստորագրել. «Հրապարակ»
26-08-2026 12:26 | Մամուլի տեսություն

Թալինի համայնքապետն արձակուրդում գտնվելիս հրամաններ է ստորագրել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը իրեն 12 օր չվճարվող արձակուրդ է տրամադրել՝ օգոստոսի 10-ից 21-ը, և նշել, որ մինչև վերադարձը պարտականությունները կկատարի առաջին տեղակալ Սերգեյ Մկրտչյանը։

Նույն աղբյուրը հայտնում է, որ այդ օրերին համայնքապետարանի կայքում արձանագրվել է, թե քաղաքապետը նաև որոշումներ է կայացրել՝ փոխելով հողամասի նշանակությունը, հաստատելով 2026թ. օգոստոսի 14-ի մրցույթի հանձնաժողովը, օգոստոսի 13-ին սոցիալական օգնություն տրամադրելով 5 ընտանիքի և վիրահատության ծախսերի մասնակի փոխհատուցում փոխանցելով։

Տավրոս Սափեյան ու Սերգեյ Մկտրչյանը չեն պատասխանել հեռախոսազանգերին։ Թերթը հրապարակավ հարց է ուղղում, թե ՏԻՄ օրենքի որ կետով է արձակուրդում վարել որոշումներ։ Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։