Բեռնում...
Տեղի է ունեցել ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակում «10-ը 10-ի դիմաց» բանաձևով
24-08-2026 23:53 | Լուրեր

Տեղի է ունեցել ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակում «10-ը 10-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակումը «10-ը 10-ի դիմաց» բանաձևով տեղի է ունեցել Բելառուսի Գոմելի մարզում։ Այս մասին հայտնել է բելառուսական «Առաջին տեղեկատվական» հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա տեղեկություններով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ գործի է դրվել հայրենիք վերադարձնելու մեխանիզմը Ուկրաինայի 10 քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնության 10 զինծառայողների համար, որոնք նախկինում գտնվել են գերության մեջ։

Նշվում է, որ հումանիտար առաքելությունը տեղի է ունեցել միջազգային հումանիտար իրավունքի նորմերի անխոս պահպանմամբ։