Բեռնում...
Քո պայքարի շնորհիվ է շատ մարդկանց մտքերում փոփոխություն տեղի ունեցել․ Բագրատ Սրբազանը՝ Ալեքսանյանին
11-08-2026 17:57 | Լուրեր

Քո պայքարի շնորհիվ է շատ մարդկանց մտքերում փոփոխություն տեղի ունեցել․ Բագրատ Սրբազանը՝ Ալեքսանյանին

«17 արդարներից մեր սիրելի Արմեն Ալեքսանյանի ծննդյան տարեդարձն է, ով այս ամբողջ զրկանքները կրում է հայտնի «ձվածեղի» տեսանյութի պատճառով:

Արմենն այն եզակի անձանցից է, ով թողել է ամեն ինչ և իր ստեղծագործական բոլոր կարողություններով ու հմտություններով, իր պարզ խոսքով ու հումորով տարիներ շարունակ պայքարել է հայրենահանձնման և բոլոր ապօրինությունների դեմ՝ հանուն Հայաստանի ու Արցախի՝ դառնալով հանրության լայն խավերի սիրելին:

Ծննդյանդ տարեդարձը շնորհավոր, սիրելի’ Արմեն: Քեզ և ընտանիքիդ մեր սերն ու գնահատանքն եմ հայտնում: Աստծու օրհնությունն ու շնորհը անպակաս լինի քո և ընտանիքիդ վրայից:

Նաև քո պայքարի շնորհիվ է շատ մարդկանց մտքերում փոփոխություններ տեղի ունեցել, և ինչպես միշտ ասել եմ՝ Հաղթանակն այլընտրանք չունի…»։

սիրով և աղոթքով՝

Հայրենիքի Կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

Աղբյուր՝ AntiFake.am