Բեռնում...
Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը կայացվելու է երկուշաբթի օրը
21-02-2026 15:10 | Լուրեր

Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը կայացվելու է երկուշաբթի օրը

Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարացնելու որոշման դեմ մեր բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը կայացվելու է երկուշաբթի օրը, փետրվարի 23-ին: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք՝ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն 3 ամիս 10 օր անազատության մեջ են:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ականները մուտք են գործել Սամսոնյանի և Սաղաթելյանի բնակարաններ խուզարկության համար և ձերբակալել նրանց։ Ավելի ուշ խուզարկություն է կատարվել AntiFake.am-ի գրասենյակում, ինչի արդյունքում առգրավվել է ողջ տեսանկարահանող տեխնիկան, բարձրախոսներն ու անգամ դրանց եռոտանիները։ Խուզարկությունից հետո ձերբակալվել է կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը (ով անազատության մեջ գտնվելուց գրեթե 60 ժամ անց ազատ է արձակվել): Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան իր տան բակից ձերբակալվել է կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը (ով անազատության մեջ գտնվելուց մի քանի ժամ անց ազատ է արձակվել):

Նշենք՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են Ալեն Սիմոնյանի բողոքի հիման վրա, «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ Ալեն Սիմոնյանի քաղաքական գործունեությանը գնահատականներ տալու համար։

Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի համար դատարանը որպես խափանման միջոց է կիրառել երկամսյա կալանքը։

Աղբյուր՝ AntiFake.am