Բեռնում...
Հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է արցախցիների իրավունքների վերականգնմանը․ Աբրահամյան
02-05-2026 10:31 | Կարծիք

Հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է արցախցիների իրավունքների վերականգնմանը․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Ի հեճուկս հայաստանյան իշխանությունների ցանկությունների՝ նախօրեին Եվրոպական խորհրդարանը «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևով վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պահպանությանը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո։

Ի տարբերություն տարբեր հեղինակավոր կառույցների և երկրների, որոնք տարբեր բանաձևերով և հայտարարություններով աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը և նրանց՝ սեփական բնօրրան վերադարձին, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը։

Դեռ չեմ խոսում գործող կառավարչի՝ ադրբեջանական ոճրագործությունների արդարացման և խայտառակ վարքագծի մասին»։

Աղբյուր՝ AntiFake.am