Հայաստանի շախմատի ֆեդերացիան իր խորին երախտագիտությունն է հայտնում պարոն Սարգսյանին
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտարարություն է տարածել․
«Այսօր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ջերմորեն շնորհավորում է պարոն Սարգսյանին՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ:
Ֆեդերացիան իր խորին երախտագիտությունն է հայտնում պարոն Սարգսյանին՝ հայկական շախմատի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»:
Աղբյուր՝ AntiFake.am