Բեռնում...
«Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Աբովյան
03-08-2026 22:13 | Կարծիք

«Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Աբովյան

ԲՀԿ կուսակցության անդամ Արման Աբովյանը գրում է․

«Երբ բանտերը լցված են քաղաքական բանտարկյալներով իսկ իսկական հանցագործները ողողել են մեր քաղաքների և գյուղերի փողոցները, ապա երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը։

Սա մարտաֆիլմ չէ։ Սա կատակ կամ փրանք չէ։ Սա մեր առօրյան է, այն իրականությունը, որի մեջ մեզ հրեցին «օրենքի գերակայության» մասին բարձրագոչ ու կեղծ ճառերով։

Վստահ եմ, որ մեր երկիրը նորմալ կյանքի համար անպիտան տարածքի վերածելու այս հետևողական գործընթացը լիովին համապատասխանում է «Իրական Հայաստան» կոչվող օտարածին հայեցակարգին։

Իրադարձությունների նման զարգացումն ամբողջովին տրամաբանական է. եթե իշխանությունը բանդիտական մեթոդներով խլում է Գագիկ Ծառուկյանի գույքը և նրան պահում է բանտում՝ քաղաքական հայացքների համար, ապա դա հանցավոր աշխարհին հղված հստակ ազդանշան է․ կրակեք, թալանեք, սպանեք։

Ահա սա է սրանց «Իրական Հայաստանը»»։

Աղբյուր՝ AntiFake.am