Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Աշոտյանը մշտապես նրա «կոկորդում» է
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Մեկ շաբաթ է` Արմեն Աշոտյանը բանտում է։ Թե ինչու այս կայծակնային կալանավորումն իրականացվեց, ուղիղ առնչվում է նրա ակտիվ և կոշտ քաղաքական գործունեությանը։
Կոնկրետ գործի մասին ասելիք չկա, որովհետև դրանում նյութ չկա, հետևաբար` քննարկելու բան էլ չկա։
Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմենը մշտապես նրա «կոկորդում» է։
Քաղաքական գործ, քաղաքական դրդապատճառներ և քաղաքական բռնաճնշում։
Ազատություն Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին»։
Աղբյուր՝ AntiFake.am