Բեռնում...
Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»
30-06-2026 11:23 | Մամուլի տեսություն

Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների սրացումը վերաձևում է ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում և Եվրասիայում. 1990-ականների ռազմավարական գործընկերությունից այն հասել է փոխադարձ անվստահության, կոշտ հռետորաբանության ու մրցակցության։

Հիմքերը կապվում են Թուրքիայի արտաքին քաղաքական ինքնության փոփոխության, պաղեստինյան հարցի առաջնահերթացման և «ՀԱՄԱՍ»-ի հետ կապերի շուրջ լարվածության հետ։ 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում Գազայի գործողությունների վերաբերյալ։

Արևելյան Միջերկրականի գազային մրցակցությունը (Իսրայել–Հունաստան–Կիպրոս), Սիրիայում տարբեր առաջնահերթությունները և տարածաշրջանային առաջնորդության պայքարը խորացնում են հակասությունները, թեև տնտեսական կապերը չեն խզվել։ Հնարավոր բախումը, ըստ աղբյուրի, ամենայն հավանականությամբ կարող է լինել Սիրիայում։