Բեռնում...
Կայացել է Սևանի «Հարսնաքարը» Ռուբեն Հայրապետյանից խլել փորձելու առաջին նիստը. պաշտպանական կողմը ներկայացրեց հայցային վաղեմության մասին միջնորդություն
29-06-2026 13:35 | Լուրեր

Կայացել է Սևանի «Հարսնաքարը» Ռուբեն Հայրապետյանից խլել փորձելու առաջին նիստը. պաշտպանական կողմը ներկայացրեց հայցային վաղեմության մասին միջնորդություն

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունիսի 29-ին, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, սկսվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող՝ Սևանի ափին գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի եւ «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ հողամասի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջների մասին դատախազության ներկայացրած հայցի գործով դատավարությունը։

Դատախազությունն այսօր կայացած նիստում հայցը ներկայացրեց, իսկ պաշտպանական կողմը ներկայացրեց հայցային վաղեմության մասին միջնորդություն։ Միջնորդությունն ուսումնասիրելու եւ դիրքորոշում հայտնելու համար կողմերին տրամադրվեց երկու շաբաթ ժամանակ։

Նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում Վահագն Դալլաքյանը հայտարարեց, որ հայցերը պետք է ժամանակին ներկայացնեն, որպեսզի որոշակիություն լինի, ոչ թե այն պահին, երբ կլինի քաղաքական հրահանգ։ Պաշտպանի պնդմամբ՝ իրենք հիմնավոր միջնորդություն են ներկայացրել հայցային վաղեմության մասով, ուստի ակնկալիքը ակնհայտ է։

Աղբյուր՝ AntiFake.am