Բեռնում...
Ամերիկյան պատժամիջոցների պարտադրված մեղմացումն իրանական նավթի նկատմամբ նոր հնարավորություն է ստեղծել
27-03-2026 12:08 | Կարծիք

Ամերիկյան պատժամիջոցների պարտադրված մեղմացումն իրանական նավթի նկատմամբ նոր հնարավորություն է ստեղծել

Որքան էլ պարադոքսալ թվա, Իրանը պատերազմի սկզբից ի վեր սկսել է ստանալ շատ ավելի մեծ եկամուտներ իր նավթագազային ոլորտի արտադրանքի վաճառքից, քան մինչև պատերազմն էր։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հորմուզի նեղուցի ամբողջական կառավարումն այս երկրին հնարավորություն է տվել գրեթե անսահմանափակ կերպով արտահանել սեփական նավթագազային ռեսուրսները՝ հատկապես համաշխարհային շուկայում դրանց գնաճի պայմաններում, և նեղուցով տարանցման դիմաց գումարներ գանձել այլ երկրների նավթատար նավերից։

Ամերիկյան պատժամիջոցների պարտադրված մեղմացումն իրանական նավթի նկատմամբ, նույնպես նոր հնարավորություն է ստեղծել։ Պարսից ծոցի անխտիր բոլոր երկրներից նավթի և հեղուկ գազի արտահանման ծավալների աղետալի նվազման պայմաններում, ըստ իրանական կողմի՝ մոտ 4 տոկոսով աճել է Իրանի նավթի արտահանումը, իսկ 2019թ. ի վեր առաջին անգամ Հնդկաստանը սկսել է գնել իրանական հեղուկ գազ»,-գրել է նա։

Աղբյուր՝ AntiFake.am