Բեռնում...
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը դատապարտվել է մաhшպшտժի
11-08-2026 18:28 | Լուրեր

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը դատապարտվել է մաhшպшտժի

Սիրիայի դատարանը Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին և նրա եղբորը հեռակա կարգով դատապարտել է մահապատժի՝ 14-ամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների համար։ Ասադի զարմիկ Ատեֆ Նաջիբը, որը ներկա էր լսումներին, նույնպես մահպատժի է դատապարտվել։ Այս մասին գրում է Եվրանյուզը։

Նշվում է, որ 14-ամյա պատերազմը խլել է մոտ կես միլիոն մարդու կյանք և միլիոնավոր մարդկանց ստիպել լքել իրենց տները։

Ասադն իր եղբոր հետ փախել է Ռուսաստան այն բանից հետո, երբ ապագա ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած ապստամբները մտել են Դամասկոս 2024 թվականի դեկտեմբերին: