Բեռնում...
ԱՄՆ նպատակը Իրանի իշխող վարչակարգի ֆիզիկական ոչնչացումն է և տապալումը․ Ֆիդանյան
28-02-2026 14:42 | Կարծիք

ԱՄՆ նպատակը Իրանի իշխող վարչակարգի ֆիզիկական ոչնչացումն է և տապալումը․ Ֆիդանյան

Լրագրող Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ նպատակը Իրանի իշխող վարչակարգի ֆիզիկական ոչնչացումն է և տապալումը:

Իրանի դեմ մեկնարկած պատերազմի համատեքստում ԱՄՆ-ն այլևս հաստատեց իր անմիջական ներգրավվածությունը: Ավելին Թրամփը հղեց ուղերձ, որի համատեքստում պետք է որոշ դիտարկումներ անել: Առաջին ուղերձից պարզ է դառնում, որ Թրամփը Իրանը համարում է ահաբեկչությունը սատարող երկիր, դրանից բխող բոլոր հետևանքներով: Երկրորդ Թրամփը կոչ է արել ԻՀՊ զինվորներին զենքը ցած դնել: Երրորդ՝ Թրամփը բառացի կոչ է արել իրանի քաղաքացիներին ընդվզել՝ բառացիորեն նշելով «Երբ մենք ավարտենք, դուրս եկեք և վերցրեք իշխանությունը»: Երրորդ՝ Թրամփի ուղերձը ըստ էության թույլ է տալիս ենթադրել, որ ԱՄՆ ռազմավարական նպատակը այլևս բացահայտ կերպով կայանում է Իրանի ռազմաքաղաքական իշխող էլիտայի ֆիզիկական ոչնչացումը և գործող վարչակարգի տապալումը: Չորրորդ՝ հենց այս նպատակի իրականացման համատեքստում է Իրանը համարվում ահաբեկչությունը սատարող պետություն և փաստացի խնդիր է դրված Իրանի վարչակարգի հետ վարվել այնպես ինչպես վարվեցին նույն մեղադրանոներով մեղադրված Սադդամ Հուսեյնի և Քադաֆիի վարչակարգերի հետ: Իսկ թե տարածաշրջանում ինչ հետևանքների և քաոսի բերեցին այդ գործողությունները, բոլորսլավ գիտենք: Հինգերրորդ՝ եվ այս ամենի ֆոնին Հայաստանում ազգակործան ռեժիմը և իր պարագլուխը ավտոբուսով, երջանիկ ժպիտները դեմքին «տուռնե» են անում»:

Աղբյուր՝ AntiFake.am