Բեռնում...
Իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները. Աբրահամյան
01-06-2026 11:48 | Կարծիք

Իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները. Աբրահամյան

«Իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները՝ որպես ռուսական շուկայի փոխարինման և առևտրաշրջանառության իրականացման միջոց»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններ չեն իրականացրել։

«Միգուցե սահմաններն արդեն բա՞ց են, խաղաղության պայմանագրե՞րն են կնքված, իսկ ադրբեջանական զորքերն էլ ՀՀ ինքնիշխան տարածքներից դո՞ւրս են բերվել։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան այս պայմաններում նման որոշիչ դեր ստանան՝ ենթակառուցվածքային և տնտեսական ոլորտներում, ինչը, իր հերթին, անխուսափելիորեն քաղաքական ազդեցության կհանգեցնի։

Հետո էլ կրկին կասեն՝ «ռուսները գցեցին, ստիպված նոր զիջումների գնացինք»»,- գրել է Աբրահամյանը