Բեռնում...
Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը
13-06-2026 13:03 | Կարծիք

Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը։

Ի տարբերություն Նիկոլի, ով ավանդույթի ուժով մի բան է խոսում, բայց լրիվ հակառակն անում, հասարակության սպասումն ԱԺ մուտք գործած ուժերից շատ հստակ է՝ կատարել խոստումները և շարժվել հնչեցված հայտարարությունների տրամաբանության ներքո։

Ստեղծված բարդ իրավիճակում որոշ ուժեր լուծումներ են փնտրում, իսկ որոշները՝ մեղավորներ։

Կեղծ օրակարգեր ստեղծելը, պատասխանատվությունից փախչելն ու այլոց վրա մեղավորություն բարդելը մաքուր նիկոլական օրակարգ է, և մեծ ցանկության դեպքում էլ ընդդիմությունը այդ դաշտ մտնելու շանս չունի»:

Աղբյուր՝ AntiFake.am