Բեռնում...
Իշխանությունը հոգեվարքի նշաններ է ցույց տալիս. «Հրապարակ»
05-06-2026 11:15 | Մամուլի տեսություն

Իշխանությունը հոգեվարքի նշաններ է ցույց տալիս. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը ՔՊ-ում բուռն աժիոտաժ է առաջացրել։ Իշխանամերձ շրջանակների հաշվարկով Հանրապետության հրապարակում մոտ 20 հազար մարդ է եղել, մինչդեռ, որոշ տեղեկություններով, ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանին զեկուցել է 40 հազարից ավելի մասնակցի մասին։

Թերթի պնդմամբ՝ իշխանության ներսում հասկացել են, որ վախի մթնոլորտն ու աշխատանքից ազատումները չեն կոտրել ժողովրդի կամքը։ Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ կեսգիշերին Փաշինյանը ուժայիններին հրահանգել է լույսը չբացված խուզարկություններ իրականացնել ընդդիմադիրների տներում, առավոտյան հայտնի է դարձել 50-ից ավելի խուզարկությունների և 20-ից ավելի ձերբակալությունների մասին։

«Հրապարակ»-ի համաձայն, ոմանք սա համարում են «հոգեվարքի նշան»՝ քվեարկությունից 2 օր առաջ։