Բեռնում...
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Համբարձման տոնը
13-05-2026 19:30 | Լուրեր

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Համբարձման տոնը

Մայիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական հարթակը։

Տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Սուրբ Պատարագի ավարտին Միածնաէջ Մայր Տաճարում կկատարվի Հայրապետական մաղթանք։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10։30-ին։

Հավարտ սրբազան արարողության Մայր Աթոռի շրջափակում Հայորդաց տների սաների կատարմամբ տոնի առթիվ կկազմակերպվի մշակութային միջոցառում:

Աղբյուր՝ AntiFake.am