Բեռնում...
Որսն ավարտված է. որոշ ՔՊ-ականներ պլստացին․ «Հրապարակ»
21-03-2026 12:40 | Մամուլի տեսություն

Որսն ավարտված է. որոշ ՔՊ-ականներ պլստացին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ ՔՊ-ում ընտրակեղծարարների որսը կարծես ավարտված է` ներկուսակցական ընտրություններից հետո 3 ՔՊ-ականի են հանել ցուցակից՝ Կարեն Գրիգորյանին, Դավիթ Դանիելյանին, Հայկ Ավագյանին: Մեր աղբյուրներն ասում են, որ թեպետ այլ կասկածյալներ էլ կան, բայց աղմուկն իրենց օգտին չէ, եւ որոշել են գործընթացը չշարունակել:

Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը պարծենում է, թե իր օրոք ընտրությունները չեն կեղծվել, մինչդեռ արդեն 2-րդ անգամ ներկուսակցական ընտրություններն են կեղծում։ Ի դեպ, Վայքի տարածքային կառույցի անդամ Հայկ Ավագյանին անցած շաբաթ հեռացրել են վարչությունից․ նրա դեմ 6-7 բողոք է եղել, այդ թվում՝ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի, Արման Եղոյանի կողմից։ Ապացուցվել է, որ նա զանգել է տասնյակ պատվիրակների եւ ասել` ես քեզ եմ ընտրելու, ակնկալում եմ, որ դու էլ փոխադարձաբար ինձ կընտրես։