Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվողը՝ խիստ դատապարտելի և ամոթալի արարք է
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն ինչ այս պահին իրականացվում է ազգային բարերար, հայտնի գործարար, բազմաթիվ ազգանպաստ ծրագրերի հեղինակ Սամվել Կարապետյանի նկատմամբ՝ խիստ դատապարտելի և ամոթալի արարք է:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ և աջակից լինելը դարձել է գործող կառավարիչների կողմից թիրախավորման հերթական առիթ: Մի՞թե սա ազգային և հոգևոր արժեքների դեմ ուղղորդված հարված չէ: Մի՞թե սա ապազգային օրակագի հերթական հիստերիան չէ...»:
Աղբյուր՝ AntiFake.am