Եվրոպական երկրների առաջնորդները, Զելենսկին և Թրամփը օգոստոսի 13-ին հեռախոսազրույց կանցկացնեն
Եվրոպական երկրների առաջնորդները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 13-ին հեռախոսազրույց կունենան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կանցկացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգոստոսի 15-ի հանդիպման նախաշեմին:
Գործակալության տվյալներով՝ զրույցին կմիանա նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: