Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել
Հայտնի են դարձել օգոստոսի 19–ին, ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի ենթարկված զինվորների անունները, գրում է ArmLur.am–ը։
Վիրավորներն են 2007 թվականին ծնված ժ.Հ-ն, 2007 թվական ծնված Ա.Ս-ն, որը Երեւանի բնակիչ է, 2007 թվականի Ս.Ա-ն Սյունիքի մարզի բնակիչ,2007 ծնված Ս.Ե-ն,Կոտայքի մարզի բնակիչ 2008 թվականին ծնված Գ.Մ-ն, 2008 ծնված Գ.Բ-ն։
Վարորդը Վահան Գյուղի բնակիչ Վահան Ճաղարյանն է, ով այս պահին ձերբակալված է:
Կայքի տեղեկությունների համաձայն ՊՆ ղեկավար կազմը, ռազմական ոստիկանությունը ողջ գիշեր եղել են Գեղարքունիքի մարզում։ Իրավապահները պարզել են որ «Գազ 53» մեքենան պիտանի չի եղել շահագործման, վարորդը ձերբակալված է։ նա վարորդական վկայական չունի։