Բեռնում...
Նիդեռլանդները Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք
04-08-2025 19:58 | Լուրեր

Նիդեռլանդները Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

Նիդեռլանդները ՆԱՏՕ-ի առաջին երկիրն է, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։

«Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի համակարգերի փաթեթ, ներառյալ բաղադրիչներ և Patriot հրթիռներ, որոնց արժեքը կազմում է 500 միլիոն եվրո», - գրել է նա X-ում։