Վրաստանի վարչապետը հրաժարվել է Ռուսաստանի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է Ռուսաստանի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից։
«Դա տեղի չի ունենա, քանի դեռ ՌԴ-ն ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը»,- հայտարարել է Կոբախիձեն։