Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքի պատճառը ընդդիմության ռեյտինգի աճն է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է, որ ըստ ՔՊ-ական աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի անհավասարակշիռ պահվածքը պայմանավորված է ընդդիմության նկատմամբ հանրային դրական վերաբերմունքի աճով, հատկապես՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» ռեյտինգով։ Նշվում է նաև Սամվել և Նարեկ Կարապետյանների դեմ իրականացվող սև փիառը, այդ թվում՝ ռուսալեզու կայքում հրապարակված և նրանց կողմից հերքված նյութերը՝ ՌԴ քաղաքացիության ու ռուսական հատուկ ծառայությունների վերաբերյալ պնդումներով։
Թերթը գրում է, որ Փաշինյանը քարոզարշավի երկու շաբաթների ընթացքում փորձում է նման հրապարակումներով և ընտրակաշառքի սարքովի մեղադրանքներով հիմքեր ձևավորել «Ուժեղ Հայաստանի» գրանցումը կասեցնելու համար։ Միաժամանակ նշվում է, որ իշխող թիմում կան կարծիքներ, թե Սամվել Կարապետյանին խաղից դուրս թողնելը չի ներվի և կարող է բերել անցանկալի զարգացումների ու Արեւմուտքի դեմք թեքելուն։