Բեռնում...
ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է. «Հրապարակ»
27-02-2026 11:55 | Մամուլի տեսություն

ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ում մտադիր էին ազգային փոքրամասնության ասորի եւ քուրդ ներկայացուցիչներին փոխել, խոսքն Արսեն Միխայլովի եւ 80-ամյա Կնյազ Հասանովի մասին է, սակայն երկար փնտրտուքներից հետո կանգ են առել նույն անձանց վրա, քանի որ նշված համայնքներում իշխանության գաղափարները կիսող «խելքը գլխին» երկրորդ մարդ չեն գտել։ Այսպիսով կարելի է ասել՝ արդեն պատրաստ է ՔՊ-ի նախընտրական ցուցակի 2-րդ մասը, որը կազմվում է ազգային փոքրամասնություններից։

Եզդիական համայնքից կրկին ընտրվել է Ռուստամ Բաքոյանը, ռուսական համայնքից՝ Ալեքսեյ Սանդիկովը, քրդերից՝ Կնյազ Հասանովը, իսկ ասորիներից՝ Արսեն Միխայլովը։

Ըստ օրենքի՝ ամենաշատ ձայն ստացած ուժին «բաժին է հասնում» թվով ամենամեծ՝ եզդիական համայնքի ներկայացուցիչը, իսկ եթե այդ ուժի մանդատները կրկնակի ավելի են, նաեւ՝ ռուսական համայնքի, իսկ եթե ունի սահմանադրական մեծամասնություն, ապա՝ երեքն էլ։