Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծման երկրորդ ալիքը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տեղեկացնում է․
«Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծման երկրորդ ալիքը։
Իրանական պետական լրատվամիջոցները տարածել են կադրեր, թե ինչպես են Իրանի արևմուտքի Քերմանշահ քաղաքում ցուցարարները ողջունում Իսրայելի հրթիռակոծումը։
Իրանը գործողությունը սկսել է այն բանից հետո, երբ զգուշացրել էր, որ չի կարող անտարբեր մնալ Լիբանանում իսրայելական ագրեսիվ գործողությունների նկատմամբ։
Իրանի ԱԳ նախարար Արաղչին, հրթիռակոծմանը զուգահեռ, «X» սոցիալական ցանցում տեղադրել է Իրանի և Լիբանանի դրոշները միասին պատկերող նկար»։
Տեսանյութն՝ այստեղ։