Իրավիճակը ՔՊ-ի տերերի ու հետևաբար նաև ՔՊ-ի համար անընդունելի է. Գագիկ Մինասյան
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը գրում է. «Առաջիկայում սպասվում են ԱԺ արտահերթ ընտրություններ
ԲՀԿ-ից գողացված ձայները վերականգնելուց հետո, ՔՊ-ն ԱԺ-ում ունենալու է ընդամենը 61 մանդատ։ Սա 2 մանդատով քիչ է սահմանադրական օրենքներում փոփոխություն ու կարևոր պաշտոններում նշանակում կատարելու համար և 9 մանդատով՝ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու համար։ Այսպիսի իրավիճակը ՔՊ-ի տերերի ու հետևաբար նաև ՔՊ-ի համար անընդունելի է։
Կախված ընդիմության պահվածքից ՔՊ-ն իրավիճակը շտկելու երկու տարբերակ ունի։
1․ Եթե ընդիմությունը վերցնում է մանդատները, ապա իրենով անել ընդիմության 2 հետո ևս 7 պատգամավոր, անհաջողության դեպքում գնալ ԱԺ-ի արտահերթ ընտրությունների։
2․ Եթե ընդիմությունը չի վերցնում է մանդատները՝ գնալ ԱԺ-ի արտահերթ ընտրությունների»։
Աղբյուր՝ AntiFake.am