Պետական համակարգը վերածվել է ՔՊ-ի կցորդի. դրա ներկայացուցիչներին ևս ինչ-որ պահի Փաշինյանը կզոհաբերի. Տիգրան Աբրահամյան
ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՔՊ կենտրոնական գրասենյակից պարբերաբար քաղաքական հանձնարարականներ ստացող իրավապահ համակարգն այդպես էլ կադրեր չհրապարակեց նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կատարածների, քարոզչական ակցիաները խոչընդոտածների` ձեռքերը ոլորելով բաժիններ տանելու, առավել ևս՝ կալանավորելու վերաբերյալ:
Ուժային համակարգն առանձնահատուկ կուրություն է ցուցաբերում իշխանության գեներացրած ագրեսիվ բառապաշարի, սպառնալիքներ պարունակող խոսքի և բացահայտ մոլորեցնող տեսանյութերի նկատմամբ։
Պետական ողջ համակարգն իր գործունեությամբ վերածվել է ՔՊ-ի կցորդի, որի ներկայացուցիչներին ևս, ինչ-որ պահի, Փաշինյանը կզոհաբերի»: