Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է. հայտարարել է Թրամփը
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ վստահ է, որ Չարլի Քըրքի սպանության գործով կասկածյալը կալանավորված է։ Այս մասին գրում է CNN-ը։ Լրատվամիջոցի աղբյուրների հաղորդմամբ, մեկ անձ ձերբակալվել է և հարցաքննվում է մահացու կրակոցների գործով։
Դոնալդ Թրամփը Fox News-ին հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է «իրեն շատ մոտ գտնվող անձից» ստացված տեղեկատվության հիման վրա։ Ձերբակալված տղամարդը հորը խոստովանել է, որ ինքն է կրակողը։
Իշխանությունները հրապարակել են կադրեր, որոնք, նրանց խոսքով, ցույց են տալիս, թե ինչպես է կասկածյալը փախչում սպանությունից հետո։ CNN-ի կողմից ձեռք բերված մեկ այլ տեսանյութում երևում է կասկածյալի նկարագրությանը համապատասխանող մի անձ, որը կրակոցներից առաջ քայլում է հանցագործության վայրի մոտ գտնվող բնակելի թաղամասում։