Բեռնում...
ՀԷՑ-ի թեման զուտ սեփականության խլման պրոցես չէ, այն բիզնես հնարավորությունների վիճակի բնութագրիչն է
24-06-2025 11:44 | Լուրեր

ՀԷՑ-ի թեման զուտ սեփականության խլման պրոցես չէ, այն բիզնես հնարավորությունների վիճակի բնութագրիչն է

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխող ուժի ղեկավարը գրառմամբ նշել է, որ ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է։

Այն, որ գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարձակումները վաղուց առարկայական փուլ էին մտել, առաջինը դրսևորվել էր նրա կալանավորմամբ:

Հաջորդիվ նրա սեփականություն համարվող ընկերություններում ստուգումներն էին, որոշ դեպքերում` գործունեության կասեցումները:

ՀԷՑ-ի թեման զուտ սեփականության խլման պրոցես չէ, այն Հայաստանի ներդրումային միջավայրի և բիզնես հնարավորությունների վիճակի բնութագրիչն է:

Իշխող ուժն ազդակներ է հղում ներքին և արտաքին բիզնես խաղացողներին առ այն, որ իշխանության քմահաճույքով ցանկացած բիզնես կարող է խլվել, իսկ մարդկանց ներդրումները` զրոյացվել»:

Աղբյուր՝ AntiFake.am