Բեռնում...
Ուժայինների հերթը՝ խորհրդարանում. ովքեր կգնան ԱԺ. «Ժողովուրդ»
24-02-2026 11:31 | Մամուլի տեսություն

Ուժայինների հերթը՝ խորհրդարանում. ովքեր կգնան ԱԺ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Ազգային ժողովը կվերածվի ոչ թե քաղաքական քննարկումների, այլ ուժային բլոկի հաշվետվությունների հարթակի։ Գրեթե ողջ ուժային վերնախավը պատրաստվում է հերթով մտնել խորհրդարան՝ ներկայացնելու 2025 թվականի տարեկան հաղորդումները ԱԺ պետական-իրավական հանձնաժողովին։

Խոսքը վերաբերում է ոչ թե շարքային այցերի, այլ համակարգային ներկայության․ խորհրդարան են հրավիրվում պետության ամենազոր կառույցների ղեկավարները՝
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան,
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգյան,
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյան։

Իսկ գործընթացը մեկնարկում է արդեն այսօր․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ-ում իր տարեկան հաղորդումն է ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյան»։