ԱՄՆ-ն ավելացնում է տարածաշրջանում իր զինուժը, իսկ Իրանը պատմության մեջ առաջին անգամ մասնակիորեն փակում է Հորմուզի նեղուցը. Իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Ամերիկյան ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, թե Պենտագոնը այս շաբաթվա վերջ պատրաստ կլինի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին։
Մյուս կողմից Իրանը նաև արտգործնախարար Արաղչիի նախկինում արած հայտարության համաձայն՝ նույնպես պատրաստ է, թե՛ ռազմական և թե՛ դիվանագիտական լուծումների տարբերակներին։
Իրական հողի վրա կողմերն իրականացնում են նշանակալի զորաշարժեր։ ԱՄՆ-ը ավելացնում է տարածաշրջանում իր զինուժը, իսկ Իրանը պատմության մեջ առաջին անգամ մասնակիորեն փակում է Հորմուզի նեղուցը, որին անմիջապես հաջորդում է ռուս-իրանական համատեղ ծովային զորավարժություն։
Մինչդեռ դատելով, թե փոխնախագահ Վենսի, թե Սպիտակ տան խոսնակի և թե Իրանի արտգործնախարար Արաղչիի հայտարարություններից բանակցային բնույթի դիվանագիտական շփումները շարունակվելու են առնվազն առաջիկա շաբաթների ընթացքում։
Արդյո՞ք սա նշանակո՞ւմ է, թե վաղը պատերազմ չի սկսվի, ոչ ոք չգիտե։ Այս պահին կարծում եմ դա չգիտե նաև ԱՄՆ նախագահ Թրամփը, որն ակնհայտորեն դեռևս նման որոշում չունի»։
Աղբյուր՝ AntiFake.am