Բեռնում...
ԱՄՆ զինուժը կրակ է բացել Իրանի շրջափակումը ճեղքելու փորձ կատարած նավի ուղղությամբ
11-08-2026 23:59 | Լուրեր

ԱՄՆ զինուժը կրակ է բացել Իրանի շրջափակումը ճեղքելու փորձ կատարած նավի ուղղությամբ

Ամերիկացի զինվորականները կրակ են բացել պանամական դրոշով նավի ուղղությամբ, որը փորձել է ճեղքել Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը։ Այս մասին, հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյայի, հայտնել է The Wall Street Journal-ը։

Նրա խոսքով՝ ամերիկյան ռազմական ուղղաթիռը կրակ է բացել այն բանից հետո, երբ նավի անձնակազմը անտեսել է մի քանի նախազգուշացում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Պաշտոնյան նշել է, որ հարձակումից հետո նավը, հավանաբար, փորձել է անձնակազմին տեղափոխել մեկ այլ քաղաքացիական նավ։

Օգոստոսի 11-ին բրիտանական Vanguard խումբը և ծովային անվտանգության ոլորտում գործող աղբյուրը հայտնել են, որ պանամական դրոշով Vela Nova բեռնատար նավը Օմանի ծոցում հրթիռային հարձակման է ենթարկվել։ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների կառավարման կենտրոնը հաստատել է առևտրային նավի և ռազմական ուժերի մասնակցությամբ միջադեպը։

Օգոստոսի 10-ին Reuters-ը, հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ-ը կվերացնի Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը՝ Հորմուզի նեղուցով անխափան նավարկությունն ապահովելու վերաբերյալ համաձայնության ձեռքբերման մասին հայտարարությունից հետո։

Իրանի ծովային շրջափակման վերականգնման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հուլիսի կեսերին։ Միաժամանակ նա հայտնել էր Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների նկատմամբ 20 տոկոս մաքսատուրք սահմանելու ծրագրի մասին։ Ավելի ուշ Թրամփը հրաժարվել էր այդ գաղափարից՝ որոշելով գանձումը փոխարինել առևտրային և ներդրումային համաձայնագրերով։ Դրան նախորդել էր Իրանի հետ հրադադարի ռեժիմի դադարեցումը։