Բեռնում...
Ալիևի հովանու ներքո է գործում «Արևմտյան Ադրբեջան համայնք» կազմակերպությունը. «Ժողովուրդ»
30-05-2026 12:07 | Լուրեր

Ալիևի հովանու ներքո է գործում «Արևմտյան Ադրբեջան համայնք» կազմակերպությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վերջին ամիսներին Հայաստանի ներքաղաքական դաշտում կրկին ակտիվորեն շրջանառվում է այն թեզը, թե Ադրբեջանը փորձում է միջազգային մակարդակով առաջ մղել այսպես կոչված «300 հազար ադրբեջանցիների բնակեցման» օրակարգը՝ այն ներկայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսության մաս։ Իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ խոսքը քարոզչական և մանիպուլյատիվ թեզերի մասին է, մինչդեռ ընդդիմությունը պնդում է՝ պաշտոնական Բաքուն արդեն պետական մակարդակով իրականացնում է այդ քաղաքականությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ՝ որքանո՞վ են իրական այս մտահոգությունները, և արդյո՞ք «Արևմտյան Ադրբեջան» կոչվող օրակարգը պարզապես քարոզչակա՞ն գործիք է, թե՞ ավելի լայն քաղաքական ծրագրի մաս։

2022 թվականից Ադրբեջանում Ալիևի հովանու ներքո գործում է «Western Azerbaijan Community» («Արևմտյան Ադրբեջան համայնք») կազմակերպությունը, որը պետական աջակցությամբ միջազգային հարթակներում առաջ է մղում այն թեզը, թե Հայաստանի ներկայիս տարածքների զգալի մասը պատմականորեն «ադրբեջանական հողեր» են, իսկ այնտեղից հեռացած ադրբեջանցիները պետք է «վերադառնան իրենց նախնիների բնակավայրերը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում