Տարբերություն չկա, որպես բողոքի ծայրաստիճան դրսևորում հայը հացադուլ է հայտարարում՝ Հայաստանի բանտում, թե Ադրբեջանի․ կանի Նարեկը Սամսոնյանը, թե այլ հայ՝ իմ համար նույնչափ ցավոտ է լինելու
Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրել է.
«Եկեք մի բան հասկանանք: Ինձ համար տարբերություն չկա անարդար կալանավորված հայը, որը որպես բողոքի ծայրաստիճան դրսևորում հացադուլ է հայտարարում այդ հացից որտեղ է հրաժարվում՝ Հայաստանի բանտում, թե Ադրբեջանի: Իմ համար էական է, աղետալի է, վիրավորական է, որ հայը հրաժարվում է իր կյանքի կենսունակությունը ապահովող հացից, չունենալով իր արդար պահանջը բարձրաձայնելու այլ միջոց:
Դա կանի Նարեկը Սամսոնյան, Վազգենը Սաղաթելյան, Բագրատ Սրբազանը, Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, թե մեկ այլ հայ անօրեն բանտարկված՝ իմ համար նույնչափ ցավոտ է լինելու:
Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր: Ու այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի»:
Աղբյուր՝ AntiFake.am