Բեռնում...
Այս իշխանությունը քանդում է այն արժեքները, որոնց վրա կանգնած է պետությունը
13-08-2026 17:49 | Լուրեր

Այս իշխանությունը քանդում է այն արժեքները, որոնց վրա կանգնած է պետությունը

Վահե Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս իշխանությունը քանդում է այն արժեքները, որոնց վրա կանգնած է պետությունը:

Կրթություն, ընտանիք, բանակ, եկեղեցի՝ սրանք պարզապես բառեր չեն։ Սրանք պետության ու ազգային ինքնության հիմնասյուներն են։ Եթե մեկը մյուսի հետևից թուլացնում ու քանդում են այդ սյուները, արդյունքում թուլանում է ամբողջ պետական համակարգը։

Կրթությունը տալիս է գիտելիք ու ձևավորում քաղաքացի։

Ընտանիքը փոխանցում է սեր, դաստիարակություն և ազգային արժեքներ։

Բանակը պաշտպանում է հայրենիքի անվտանգությունն ու սահմանները։

Եկեղեցին դարերով պահպանել է մեր հոգևոր ու ազգային ինքնությունը։

Պետություն քանդելու համար պարտադիր չէ քանդել նրա շենքերը։ Բավական է քանդել այն արժեքները, որոնց շուրջ ժողովուրդը միավորվում է։

Առանց իշխանափոխության Հայաստանը և հայ ժողովուրդը չունի ապագա...»։

Աղբյուր՝ AntiFake.am