Բեռնում...
Հակադրվողներին սպառնում են աշխատանքի կորստով. «Հրապարակ»
29-05-2026 12:21 | Մամուլի տեսություն

Հակադրվողներին սպառնում են աշխատանքի կորստով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխող ուժի ամփոփիչ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 5-ին։ Ինչպես տեղեկացրել էինք՝ ՔՊ-ն արդեն քանի օր է՝ մարտական պատրաստվածության է բերվել։ Հրահանգվել է բոլոր մարզպետներին, որ իրենց ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերին մեկ մարդու պես լցնեն ավտոբուսներն ու բերեն Երևան, որ պետք է հակադրվողներին սպառնալ աշխատանքի կորստով, նույնն էլ կարվի մայրաքաղաքում, ինչպես նաև՝ մարզային, համայնքային շտաբների պետերը ներկայացուցչական կազմերուվ հավսար-զգաստ պետք է կանգնեն Հանրապետության հրապարակում, որտեղ նշանակված է հանրահավաքը։

Ասվել է, որ պետք է կրկնել 2018-ի հրապարակը՝ մարդկանցով լեփ-լեցուն նկարներ ստանալ ու ընտրությունից երկու օր առաջ հոգեպես ջարդել թե՛ ընդդիմությանը, թե՛ նրանց կողմնակիցներին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում