Բեռնում...
Փաշինյանին չընդդիմացողները վաղը գուցե նախանձեն Ծառուկյանին. Աբովյան
04-08-2026 22:16 | Կարծիք

Փաշինյանին չընդդիմացողները վաղը գուցե նախանձեն Ծառուկյանին. Աբովյան

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը գրել է․

«Ցանկացած իշխանություն հավերժ չէ։

Եվ որոշ ժամանակ անց Ծառուկյանը և նրա հարազատները շնորհակալություն կասեն ճակատագրին այս փորձության համար։

Նույնիսկ եթե Ծառուկյանը կորցնի բազմաթիվ բիզնեսներ ու առողջությունը, համոզված եմ՝ չի ափսոսա Փաշինյանին ընդդիմանալու համար։

Որովհետև եկող սերնդի, իր թոռների համար նա մնալու է որպես ձեռնաշղթաներով ոստիկանական մեքենայից ժպտալով դուրս եկող ուժեղ մարդ։ Եվ այս պատկերը շատ ավելի մեծ ժառանգություն է, քան ցանկացած գործարան կամ հյուրանոց։

Գուցե շատերը սա չեն հասկանում, բայց վստահ եմ՝ Ծառուկյանը հասկանում է։

Ցանկացած քաղաքական գործիչ ուշ, թե շուտ կորցնում է իշխանությունը, և անպայման գալիս է X ժամը…

Եվ այն բիզնեսմենները, որոնք այսօր ասում են. «Ինչ լավ է, որ մենք քաղաքականություն չմտանք և Փաշինյանին չընդդիմացանք», վաղը գուցե նախանձեն Ծառուկյանին։

X ժամն անպայման գալու է ․․․»։

Աղբյուր՝ AntiFake.am