Բեռնում...
Երևանում բախվել են երեք մեքենաներ. արգելափակված վարորդը դուրս է բերվել և ևս երկու տուժածների հետ հոսպիտալացվել
18-08-2026 12:57 | Լուրեր

Երևանում բախվել են երեք մեքենաներ. արգելափակված վարորդը դուրս է բերվել և ևս երկու տուժածների հետ հոսպիտալացվել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 22։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ բախվել են «Renault», «Nissan» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և ևս երկու տուժածի հետ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Տուժածները հոսպիտալացվել են։

Աղբյուր՝ AntiFake.am