Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է Իրաքի վարչապետ Ալի էզ-Զեյդիի հետ։ Հանդիպումից հետ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվել է, որ կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել անվտանգային համագործակցությունը խորացնելու վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Կողմերը քննարկել են ռազմավարական հարաբերությունների բոլոր ասպեկտները և համաձայանություն է ձեռք բերվել Սինջարում Իրաքի պետական իշխանության լիարժեք հաստատման և օտարերկրյա զինված ուժերի ներկայությանը վերջ տալու վերաբերյալ։
Համաձայնեցված մեխանիզմների ու ժամանակացույցի համաձայն, թուրքական ուժերը փուլ առ փուլ Բաշիքա-Զիլքան ռազմական հենակետը կհանձնեն Իրաքի դաշնային կառավարությանը։