Թրամփն ու Պուտինը շփվել են առանց թարգմանչի, ՌԴ նախագահը լավ է խոսում անգլերեն
ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը օդանավակայանում հանդիպման ժամանակ թարգմանիչ չեն ունեցել, ՌԴ նախագահը լավ է խոսում անգլերեն, գրում է The New York Times-ը։
Աղբյուրը նաև ընդգծում է, որ երկու գերտերությունների ղեկավարներին նույն մեքենայում տեսնելը չափազանց անսովոր է։
Պուտինն ու Թրամփը երկու անգամ են ձեռք սեղմել Ալյասկայում՝ հանդիպելիս և լուսանկարվելիս. ձեռքսեղմումները տևել են 15 վայրկյան։