Բեռնում...
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկայում Իրանին ուժեղ հարված կհասցնի
13-03-2026 23:01 | Լուրեր

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկայում Իրանին ուժեղ հարված կհասցնի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները մեղմացնելուց հետո ուժեղ հարված կհասցվի Իրանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ռոյթերզ»-ը, Դոնալդ Թրամփը մանրամասնել է, որ ԱՄՆ-ն պլանավորում է շատ կոշտ հարված հասցնել Իրանին հաջորդ շաբաթվա ընթացքում՝ ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցներից 30-օրյա մասնակիորեն ազատում տրամադրելուց անմիջապես հետո։

Նշվում է, որ դրանով ԱՄՆ-ն հույս ունի իջեցնել Իրանի դեմ պատերազմի պատճառով առաջացած գները։