Թրամփը հաստատել է, որ Նեթանյահուին անվանել է «անիծված խելագար»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ի հետ հարցազրույցում հաստատել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ իր վերջին հեռախոսազրույցի ժամանակ օգտագործել է անպարկեշտ լեզու և նրան անվանել է «անիծյալ խելագար»։
«Ես մի փոքր մտահոգված էի Լիբանանի հետ նրա շարունակական մարտերի առնչությամբ», – ասել է Թրամփը՝ բացատրելով Իսրայելի վարչապետի նկատմամբ նման լեզու օգտագործելու պատճառները։
Սպիտակ տան ղեկավարը միևնույն ժամանակ հավելել է, որ շարունակում է արդյունավետ աշխատել Նեթանյահուի հետ և դեռևս բարձր է գնահատում նրան։
«Մենք միասին շատ լավ ենք աշխատել։ Ես Բիբիին (խմբ.՝ Բենիամին Նեթանյահուին) շատ եմ հավանում։ Ես նրա հետ շատ լավ եմ աշխատում։ Ես պատերազմական ժամանակների նախագահ եմ։ Նա պատերազմական ժամանակների վարչապետ է», – նշել է Թրամփը։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն անպարկեշտ լեզու է օգտագործել՝ քննադատելով Իսրայելի գործողությունները Լիբանանում և պնդելով, որ դրանք վտանգում են Իրանի հետ բանակցությունները։