Բեռնում...
Թրամփը նավթի գնի աճը համարում է ոչ մեծ վճար ԱՄՆ-ի և աշխարհի անվտանգության դիմաց
09-03-2026 15:50 | Լուրեր

Թրամփը նավթի գնի աճը համարում է ոչ մեծ վճար ԱՄՆ-ի և աշխարհի անվտանգության դիմաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նավթի գնի աճը համարում է ոչ մեծ վճար անվտանգության և խաղաղության դիմաց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։«Նավթի գնի կարճաժամկետ (խմբ.՝ բարձրացումը), որն արագ կնվազի, երբ Իրանի կողմից միջուկային սպառնալիքը վերացվի, շատ փոքր վճար է ԱՄՆ-ի և աշխարհի անվտանգության և խաղաղության համար։ Միայն հիմարներն են այլ կերպ մտածում», – գրել է Թրամփը։

Ավելի վաղ Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում մեկ բարելի դիմաց կազմել է 116,83 դոլար՝ նախորդ սակարկությունների փակման տվյալներով բարձրանալով 26,04%-ով:

Սա տեղի է ունեցել Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի մեկնարկած ռազմական գործողությունների և Մերձավոր Արևելքի երկրների էներգետիկ օբյեկտների և այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմակայանների դեմ իրանական պատասխան հարվածների ու Հորմուզի նեղուցի փաստացի արգելափակման պատճառով։

Աղբյուր՝ AntiFake.am