Բեռնում...
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ Ալյասկայում կառուցողական հանդիպում է ակնկալում
11-08-2025 17:53 | Լուրեր

Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ Ալյասկայում կառուցողական հանդիպում է ակնկալում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է կառուցողական բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը նախատեսված է օգոստոսի 15-ին Ալյասկայում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

Թրամփը նշել է, որ հանդիպման ընթացքում պատրաստվում է Պուտինին ասել Ուկրաինայում պատերազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին։

«Ես պատրաստվում եմ նրան ասել, որ պետք է ավարտել այս պատերազմը»,-ընդգծել է ԱՄՆ ղեկավարը։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1226996