Բեռնում...
Թրամփը հուլիսին ամերիկյան ռազմական ինքնաթիռով գաղտնի լքել է Թուրքիան. WP
11-08-2026 12:26 | Լուրեր

Թրամփը հուլիսին ամերիկյան ռազմական ինքնաթիռով գաղտնի լքել է Թուրքիան. WP

Հուլիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի սպառնալիքի պատճառով գաղտնի լքել է Անկարան, որտեղ տեղի էր ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, չնայած Սպիտակ տունը պնդում էր, որ ամերիկացի առաջնորդը գտնվել է իր սեփական ինքնաթիռում: Այդ մասին օգոստոսի 10-ին հայտնել է The Washington Post (WP)-ն:

Հրապարակման համաձայն՝ «անցյալ ամիս, Իրանի կողմից մահափորձի սպառնալիքի պատճառով, նախագահ Դոնալդ Թրամփին շտապ գաղտնի կերպով Թուրքիայից դուրս են բերել ռազմական ինքնաթիռով, չնայած Սպիտակ տունը պնդում էր, որ նա ճանապարհորդում էր Air Force One-ով»: Պարբերականը շեշտում է, որ «այս գաղտնի գործողությունը, որի մասին նախկինում չէր հաղորդվել, իրականացվել է առանց լրագրողների և Սպիտակ տան որոշ աշխատակիցների իմացության»: Նրանք «կարծում էին, որ թռչում են նախագահի հետ նույն ինքնաթիռով»:

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարեց, որ չի վերադառնա Թուրքիայից նոր նախագահական ինքնաթիռով, որը նվեր էր Քաթարի թագավորական ընտանիքից, քանի որ ցանկանում էր այն ցուցադրել Եվրոպայում: Պարբերականի հրապարակման համաձայն՝ Թրամփը Անկարայում նստել է իր հին նախագահական ինքնաթիռը, որը տեսել և տեսագրել են լրագրողները: Սակայն, ըստ աղբյուրների, «մի քանի րոպե անց նրան գաղտնի տեղափոխել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի փոքր ինքնաթիռ»՝ C-32A ռազմական փոխադրամիջոց։ Թրամփը տեղափոխվել է փոքր բեռնատարով, որը սովորաբար օգտագործվում է ինքնաթիռի մեկնումից առաջ սննդամթերքի պաշարներ բեռնելու համար։

ԱՄՆ պաշտոնական աղբյուրը ընդգծել է, որ պոտենցիալ հարձակվողների դեմ «ուշադրությունը շեղող գործողությունը» իրականացվել է «Թրամփին ուղղված Իրանի իրական սպառնալիքի պատճառով»։ Հրատարակությունը նշում է, որ «ամերիկացի պաշտոնյաների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու իրանական դավադրությունների վերաբերյալ մտահոգությունները ԱՄՆ կառավարությունում առկա են տասնամյակներ շարունակ»։ Սա վերաբերում է նաև Թրամփին»,-նշում է թերթը։