Ցավոք, բացարձակ ոչ մի հանցանք չգործած մարդու տնային կալանքի համար սկսել ենք փառք տալ Աստծուն
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցավոք, բացարձակ ոչ մի հանցանք չգործած մարդու տնային կալանքի համար սկսել ենք փառք տալ Աստծուն:
Նարեկը դեռ շարունակում է հիվանդանոցային բուժումը, սակայն խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի՝ կալանքի այն տեսակի, որն, իբրև թե, ավելի մեղմ է, իրականում նույն ազատազրկումն է, ուղղակի տանը:
Անչափ ուրախ եմ, որ Նարեկի չքնաղ բալիկները կլինեն հայրիկի կողքին, իսկ Լուսինեն՝ նրա ուժեղ կինը, կկարողանա հոգ տանել Նարեկի առողջության վերականգնման համար:
Առողջություն Նարեկին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:
Աղբյուր՝ AntiFake.am