Բեռնում...
Վանաձորում 4-րդ հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարված տեղափոխվել է հիվանդանոց
16-10-2026 18:33 | Լուրեր

Վանաձորում 4-րդ հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարված տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Տարոն 2» թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։

«Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները մարել են նշված շենքի չորրորդ հարկի բնակարաններից մեկում առաջացած կրակը, իսկ այնտեղ գտնվող տղամարդը ծխահարման հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են տան սեփականատիրոջ և տուժածի ինքնությունները»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուր՝ Shamshyan.com