Բեռնում...
Վենսը իրականում այցելել է Բաքու, իսկ Հայաստանում  նա իջևանել է մինչ կհասնի Բաքու
10-02-2026 21:13 | Կարծիք

Վենսը իրականում այցելել է Բաքու, իսկ Հայաստանում  նա իջևանել է մինչ կհասնի Բաքու

Քաղտեխնոլոգ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ կարճ ժամանակ հետո դուք կհասկանաք, որ գեոքաղաքական առումով Վենսը իրականում այցելել է Բաքու, իսկ Հայաստանում նա իջևանել է մինչ կհասնի Բաքու: Վենսի ԱՄՆ նախագահի ապագա հավակնությունների կոնտեքստում Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրքը ևս քաղաքական, ավելի ճիշտ ապագա էլեկտորալ գրագետ հաշվարկ է ի պատիվ ամերիկյան կողմի և ի պատիվ Վենսի ադմինիստրացիայի: Հավակնությունների և ընտրությունների ժամանակ պետք է հաշվառել ամեն բան՝ քաղաքականությունը իր կանոններն ունի:

Այս ընթացքում ամեն բան արվեց, որ Վենսի իջևանումից քամվի իշխանական մաքսիմալ նախընտրական դիվիդենտ: Նույնիսկ գոյություն չունեցող հայտարարաություններ վերագրվեցին նրան: Իրականում երեկ Վենսը խոսել է տարածաշրջանի առևտրային և պայմանական տնտեսական պոտենցիալի մասին, կրկնում եմ պոտենցիալի, հնարավորության, այլ ոչ թե Հայաստանի համար «միլիարդներ բերելու» լինի 5 մլրդ, թե 4 մլրդ:

5 մլրդ դոլարը՝ ոչ օգնություն է, ոչ փոխանցում, ոչ պետական աջակցություն Հայաստանին։ Խոսքը վերաբերում է մինչև 5 մլրդ դոլարի ամերիկյան արտահանման հնարավորությանը (export), այսինքն՝
ԱՄՆ ընկերությունների կողմից վաճառվող տեխնոլոգիաներին և ապրանքներին, պայմանագրային և վճարովի հիմքով։

4 մլրդ. դոլար
Սա ևս փող չէ, որը տրվում է Հայաստանին։ Խոսքը վերաբերում է երկարաժամկետ վառելիքի և սպասարկման պայմանագրերի հնարավոր արժեքին (fuel & service contracts)՝ եթե ծրագրերը կյանքի կոչվեն։

2021 թ. հուլիսին ԵՄ-ն հայտարարեց Հայաստանին շուրջ 1.6 մլրդ եվրո կամ շուրջ 1.9 մլրդ դոլար աջակցություն տրամադրելու մասին։ Հետագայում Եվրոպական խորհրդարանի ղեկավար Շառլ Միշելը հայտարարեց, որ աջակցության չափը կարող է հասնել 2.6 մլրդ եվրոյի՝ մոտ 3 մլրդ դոլար: Միշելին ավելի լայն էին ժպտում: Որտեղ է Միշելը, ու՞ր են միլիարդները: Ձեզ արդեն կերակրում են ոչ թե աջակցության խոստումներով այլ սխալ թարգմանություններով , այո այ էդքան էժան

P.S. Իրական փողը այն տաս հազար դրամ թոշակն էր, որը թոշակառուին չի հասնի, որովհետև դե թոշակառուն չգիտի ինչպես ծախսել հավելյալ տաս հազար դրամը: Գետնի վրա տաս հազար դրամի բացառում, իսկ օդերում միլիարդների քամիներ»:

Աղբյուր՝ AntiFake.am