Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցած ու Վեհափառին ուրացած 10 տիրադավներից մեկն է, «անհետացել է ռադարներից»։ Արցախցիները նրա մասին տեղեկություն չունեն, նա դադարել է այցելել Երևանում իր գլխավորած թեմի առաջնորդանիստ, քանի որ այնտեղ թեմական խորհրդի և աշխատակազմի համար անցանկալի հյուր է։ Արցախին վերաբերող ցանկացած հոգևոր ծիսակարգի համար արցախցիները դիմում են Դադիվանքի հոգևոր առաջնորդ, ներկայում Եռաբլուր պանթեոնի եկեղեցու սպասավոր Տեր Հովհաննեսին, նրան են ճանաչում իբրև առաջնորդ։ Չնայած արցախցիները դիմել էին Վեհափառին՝ Վրթանես եպիսկոպոսին կարգալույծ անելու կամ թեմակալ առաջնորդի պաշտոնից զրկելու խնդրանքով, և առաջարկել էին թեկուզ ժամանակավոր տեղապահ նշանակել, բայց Վեհափառն անարձագանք է թողել նրանց խնդրանքը: Թեմի անդամների տպավորությամբ՝ հավանաբար, չի ցանկանում սրել իրավիճակը՝ աչքի առջև ունենալով Մասյացոտնի թեմում տիրող վիճակը․ կարգալույծ արված Գևորգ Սարոյանը` իշխանական աջակցությամբ, խառնակչությամբ է զբաղված և անգամ ֆինանսներն է տնօրինում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում